ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հյուրընկալել է անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին
Սեպտեմբեր 30, 2009թ. 13:54
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել նույն օրը Արցախ ժամանած հայ հանրահայտ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել մաեստրոյի ավանդը մշակույթի զարգացման գործում եւ հույս հայտնել, որ անվանի կոմպոզիտորը այսուհետ էլ կապրի ակտիվ ստեղծագործ կյանքով:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը քննարկվել են Արցախում մշակույթի եւ երգարվեստի հետ կապված մի շարք հարցեր:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն












