Քննարկել են Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը
Մայիս 3, 2011թ. 10:00
Դանիայի ԱԳ նախարար Լենե Էսպերսենը մայիսի 2-4-ը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Թուրքիայի ԵՄ անդամակցման բանակցությունները, Կիպրոսը, պայքարը ահաբեկչության դեմ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի պետնախարար, փոխվարչապետ Ալի Բաբաջանի հետ:
ArmAr.am












