Ալիևի մականունը` «մամուլի գիշատիչ»
Մայիս 4, 2011թ. 11:00
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի գիշատիչների» ցանկը, որում ընդգրկված են տարբեր երկրների պետական, քաղաքական եւ ռազմական գործիչներ, ովքեր ավելի շատ են ճնշում խոսքի ազատությունը:
Այս տարի ցանկում 38 անուն է, այդ թվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով արդեն 6-րդ տարին անընդմեջ ճանաչվում է «Մամուլի գիշատիչ»:
ԱՊՀ երկրներից ցանկում են նաեւ Վլադիմիր Պուտինը, Ռամզան Քադիրովը, Իսլամ Քարիմովը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
ArmAr.am












