Շիրակը ընկերների հուշերում
ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԼՐԱՑԱՎ 1960-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ՇԱՐԺՄԱՆ ԱՆՆԿՈՒՆ ՄԱՐՏԻԿ ՇԻՐԱԿ ԳՅՈՒՆԱՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 72-ԱՄՅԱԿԸ
Շիրակի մասին պատմում է նրա հին ընկերներից Վաչագան Մկրտչյանը. «…Մոսկվայից Երևան վերադառնալիս ինքնաթիռում ծանոթացա Անդրանիկ անունով մի հայրենասեր մարդու հետ: Նա հրավիրեց իր տուն: Ներկայացրեց ընտանիքի անդամներին, նրանց հետ նաև գազաֆիկացման համակարգում աշխատող իր հարևանուհուն: Նրան ասացի, որ ընկերս էլ է այնտեղ աշխատում, ճանաչո՞ւմ է: Հարցրեց, թե ո՞վ է:. «Իսկ ո՞վ է ձեզ մոտ ամենալավ մարդը, որը կարող է և իմ ընկերը լինել»,-հարցին կատակ-հարցով պատասխանեցի ես: Սկսեց մտածել: Մենք Անդրանիկի հետ արդեն զրուցում էինք հայրենասիրական թեմաներով, հանկարծ հարևանուհին, որ լսում էր մեր խոսակցությունը ուրախացած ասաց. «Ձեր ընկերը Շիրակն է, համոզված եմ»:
– Մորդովիայի աքսորի տարիների Շիրակի պատմություններից հիշում են մի դեպք, թե ինչպես է կանխել հայերի և լատիշների ակամա ընդհարումը: Մի անգամ լատիշ քաղբանտարկյալներից մեկը լվացվելիս միամտորեն ջուր է ցայտել Հովիկ Վասիլյանի վրա: Ովքեր ճանաչում են Հովիկ Վասիլյանին, գիտեն նրա անհանդուրժող բնավորությունը: Նա անպատվել է լատիշին «նիգադյայ» անվանելով և ձեռքի ափի հակառակ մասով թեթև ապտակել:
Հայտնի է, որ «քաղաքականների» շրջապատում ընդունված չէր իրար հայոյելն ու հարվածելը: Լատիշները հավաքվել են և որոշել Հովիկին պատժել: Հարցը պարզաբանելու համար պայմանավորված ժամին Հովիկի հետ եկել է նաև Շիրակը, որը մեծ հարգանք էր վայելում նաև լատիշների մոտ: Վերջիններս տեսնելով Շիրակին, փոխել են որոշումը, մոտեցել և ներողություն խնդրել:
Հուշերը գրի առավ Ներսես Ներսիսյանը
ArmAr.am












