Օլիգարխներից մեկի աչքը գազանանոցի վրա է
Երբ անցած տարի Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, թե մեր մայրաքաղաքը պետք է ունենա երկրորդ կենդանաբանական այգին, շատերը տարակուսեցին` եղածը ինչո՞վ չէր բավարարել Բեգլարյանին:
Չնայած բոլորին է հայտնի է, թե ինչ անմխիթար վիճակում է գտնվում 60-ամյա գազանանոցը. բանտախցեր հիշեցնող վանդակներում իրենց գոյությունը քարշ տվող գազաններ, որոնք տարվա մեծ մասն անցկացնում են կիսաքաղց վիճակում: Բայց եթե քաղաքն ունի ֆինանսավորման լրացուցիչ միջոցներ, ինչու՞ հիմնել նորը, երբ կարելի է բարեկարգել եղածը:
Մեր հավաստի աղբյուրներից փոխանցված տեղեկատվությամբ պարզ դարձավ «ինչու»-ի պատասխանը, ու նաև, այգու հանդեպ անտարբեր վերաբերմունքի, կենդանիներին սովատանջ անելու հրեշավոր ծրագրի իրական պատճառը:
Բանն այն է, որ արդեն երկար ժամանակ է «վերևներից» հովանավորվող օլիգարխներից մեկն աչք է տնկել այգու տարածքի վրա: Իսկ քանի որ նմանների պատկերացմամբ բիզնեսը լավ տեղում լավ օբյեկտ դնելն է, ուրեմն, էլ ի՞նչ գազանանոց… թքած թե դրանից չեն տուժի մեր երեխաները:
ArmAr.am












