«Շուշիի ազատագրմամբ լացող ժողովրդից դարձանք հաղթող ժողովուրդ»
Շուշին` հայոց նշանավոր բերդաքաղաքը, գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 10 կմ հարավ: Այն զբաղեցնում է ընդամենը շուրջ 600 քառակուսի կմ տարածք, սակայն 1992 թ. մայիսի 9-ին թշնամու կողմից որպես ռազմական հենակետ օգտագործվող Շուշիի ազատագրումը Արցախյան պատերազմում շրջադարձային դեր ունեցավ:
«Շուշիի ազատագրումը փոխեց մեր ժողովրդի մենթալիտետը` մենք լացող ժողովրդից դարձանք հաղթող ժողովուրդ, մենք կորցնող ժողովրդից դարձանք ետ բերող ժողովուրդ: Այդ իմաստով Շուշին խորհրդանշական է: Այսօր էլ այդ հաղթանակը չի կորցրել իր պատմական նշանակությունը, և այսօր էլ մենք անելիքներ ունենք»,- ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Մանասյանի կարծիքով, այդ անելիքների շարքում առաջին տեղում Շուշիի վերականգնումն է` որպես մեր մշակութային մայրաքաղաքի` ողջ հայոց մշակութային մայրաքաղաքի, ինչպիսին նա է եղել է մի ժամանակ: Ա. Մանասյանը շեշտեց, որ այդ գաղափարի շուրջ պետք է միավորվի ողջ հայ ժողովուրդը և վերականգնի իր խորհրդանիշերից մեկը` ազատ, խրոխտ, հպարտ Շուշին:
ArmAr.am












