Պիտեր Սեմնեբի. «Եվրամիությունը չի շահարկում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»
1news.az-ի տեղեկացմամբ, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ժամանելով Բաքու` օդանավակայանում լրագրողներին ասել է, թե. «Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը»: Պիտեր Սեմնեբին անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է, թե «Եվամիությունը տարածաշրջանում բաց սահմաններ է ուզում տեսնել և մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում առանց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման` Սեմնեբին պատասխանել է, որ Եվրամիությունը չի ուզում շահարկել այս գործընթացների կապը և չի շահարկում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Նաև հույս հայտնել,որ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը հնարավոր է հասնել միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պարբերաբար հանդիպումների արդյունքում:
ArmAr.am












