Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԱԺ փոխնախագահ. Մաղթում եմ մեր քաջ տղաներին աննկուն կամք

Մայիս 9, 2011թ. 11:56

5Հայրենական Մեծ պատերազմի և  Արցախյան ազատամարտի  հարգելի մասնակիցներ, Արցախի  պաշտպանության բանակի մարտիկներ. Սրտանց շնորհավորում եմ  Մայիսի 9 կապակցությամբ և Մաղթում  քաջառողջություն ու ամենայն բարիք:

66 տարի առաջ այս օրը մեր հերոս հայրերը, խորհրդային բազմազգ բանակի կազմում, ստիպեցին ֆաշիստական Գերմանիային ստորագրել կապտուլացա և դրեցին մարդկության պատմության ամենամասշտաբային և արյունոտ պատերազմի վերջակետը: Այս օրն առանձնակի նշանակութուն ստացավ  համայն հայության համար 1992թ ին, երբ մերոնք թշնամուց մաքրեցին մեր պատմական ու անառիկ բերդաքաղաքը` Շուշին: Այսօր մենք նշում ենք նաև Հայկական Երկրորդ հանրապետության` Արցախի  պաշտպանության բանակի կազմավորման տարելիցը, ինչի առիթով մաղթում եմ մեր քաջ տղաներին աննկուն կամք և որ միշտ այսպես ամուր կանգնեն հայրենի սահմանին` ի չիկ դարձնելով Մայր հողին տիրելու  թշնամու ձգտումները:

Մենք պարտավոր ենք միշտ սիրել ու փայփայել մեր հայրենիքը, վառ պահել հայրենիքի համար իրենց կյանքը տվածների հիշատակը, կառուցել հզոր ու բարգավաճ երկիր, լինել ուժեղ ու միասնական:

Փառք Մայիսյան հաղթանակները կերտողներին


ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյան

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն