Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Սեյրան Օհանյան. «Նրանք զրկել են մեզ սխալվելու իրավունքից»

Մայիս 8, 2011թ. 19:35

SejranՇուշիի ազատագրման 19-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը` նախարար Սեյրան Օհանյանի եւ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, այսօր այցելել է Եռաբլուր Պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիկների հիշատակին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ շնորհավորելով Եռաբլուրում հավաքված ազատամարտիկներին ու զոհված ազատամարտիկների հարազատներին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Մենք պետք է այսօր մեր խոնարհումը բերենք եւ փառք տանք մեր մարտական ընկերներին, ովքեր հանգչում են այստեղ: Մենք պարտավոր ենք կատարել նրանց բոլոր պատգամները, նրանք զրկել են մեզ սխալվելու իրավունքից»:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն