Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը Մարտակերտի շրջանում

Մայիս 11, 2011թ. 16:30

Արցախի Հանրապետության  եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի շրջանում, մայիսի 12-ին տեղի է ունենալու ԵԱՀԿ պլանային դիտարկումը:
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը եւ Խրիստո Խրիստովը:

Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնական Անտալ Հերդիչը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն