Մայիսի 15-ն այսուհետև նշվելու է որպես Ընտանիքի օր
Մայիս 11, 2011թ. 15:00
Այսօր խորհրդարանում միաձայն հաստատվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարած փոփոխությունը, որի համաձայն մայիսի 15-ն այսուհետև նշվելու է որպես Ընտանիքի օր:
Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից, ինչն էլ նշանակում է, որ այս ամսվա 15-ին տոնելու ենք Ընտանիքի օրը:
Օրինագծի հեղինակներն են` ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Անահիտ Բախշյանը, Արծվիկ Մինասյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լյովա Խաչատրյանը, Արման Սահակյանը, Նաիրա Զոհրաբյանը և Արտյուշ Շահբազյանը:
ArmAr.am












