Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Հասարակություն

Վերակառուցվում է Ստեփանակերտի ջրամատակարարման ներքին ցանցը

Մայիս 11, 2011թ. 16:19

L«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերակառուցում է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 13 գոտիներից 10-րդ եւ 11-րդ գոտիները, որոնք ընդգրկում են Ստեփգէս եւ Արմենավան թաղամասերի Գ.Պարսեղով, Վ.Մամիկոնյան, Բաղրամյան, Լազարեւ, Դավիթ Բեկ, Կամո, Մուրացան, Սասունցի Դավիթ, Ազատամարտիկների, Իոսիֆյան, Տերյան, Բաբաջանյան, Շինարարների, Շմավոնի, Վ.Սարոյան փողոցները եւ Մաշտոցի պողոտան:

Ստեփանակերտը ջուր է ստանում Վարարակն, Տրագետ եւ Մեղրագետ գետերից ու ստորգետնյա աղբյուրներից: Քաղաքի ջրամատակարարման համակարգը` կառուցված 1950-ական թթ-ին, ունի 140 կմ երկարություն: Համակարգը խիստ մաշված է, որի հետեւանքով ջրի մեծ կորուստներ կան: Բնակիչներն օրական երկու ժամ են ջուր ստանում, սակայն վերանորոգումից հետո կունենան շուրջօրյա ջրամատակարարում:

ArmAr.am


Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն