Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Լուրջ քայլ վարչապետի կողմից. հրաժարվել ՀԲ-ի տեխնիկական օժանդակությունից

Մայիս 12, 2011թ. 13:40

50Պետք է հրաժարվել վարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանալուց։ Այսօր՝ մայիսի 12-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ վարկային միջոցների հաշվին հրավիրվում են արտասահմանցի մասնագետներ, նրանց պատվիրվում են օրենսդրական ու նորմատիվային նախագծեր, որոնք հետագայում կիրառություն չեն գտնում։ Բավարար մակարդակի վրա չէ նաեւ տեխնիկական այլ բնույթի օժանդակությունը՝ խորհրդատվություն, հաշվետվություններ, մասնագիտական եզրակացություններ եւ այլն։

Ըստ վարչապետի՝ նման տեխնիկական օժանդակություն պետական մարմինները պետք է պատվիրեն բացառապես դրամաշնորհների շրջանակներում։ Վարչապետը հրահանգեց բոլոր գերատեսչություններին՝ կասեցնել իրենց տնօրինության տակ գտնվող վարկային ծրագրերի տեխնիկական մասը։ Փոխարենը վարչապետն առաջարկեց ավելի ակտիվ օգտագործել հայ մասնագետների կարողությունները։ «Միայն բացառիկ դեպքերում վարկի հաշվին պետք է ծառայություն ձեռք բերել»,- եզրափակեց Տ. Սարգսյանը։

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն