Զոռբայությունը սահման չունի
Մայիս 12, 2011թ. 14:36
Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Երևանի Օրբելու փողոցում գտնվող զինվորական հոսպիտալը տեղափոխվում է Գյումրի: Եվ սա իշխանական վերին էշելոնների հայտնի օլիգարխներից մեկի ցանկությունն է:
Երևանցիներին քաջ հայտնի է, որ տասնամյակներ շարունակ ռուսական սահմանապահ զորքերին պատկանող այդ հոսպիտալը սպասարկում էր մեր բուժանձնակազմը. այս մարդիկ, փաստորեն, դառնում են գործազուրկ` հերթական օլիգարխիկ զոռբայության արդյունքում:
Բայց «որոշումը» որոշում է, ուստի, ռուս սահմանապահները, ենթադրելի կողոպուտից հոսպիտալի սարքավորումները փրկելու նպատակով, ավտոմատավորների հերթափոխ են սահմանել` ընթացքում կորուստներ չունենալու համար:
ArmAr.am












