Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը 90 տարեկան է
Մայիս 12, 2011թ. 17:23
Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ նախագահի հուշանվերով:
Մայիսի 12- ին` կոմպոզիտորի ծննդյան օրը, Հովիկ Աբրահամյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց հոբելյարին եւ նրան հանձնեց հուշանվերը: ԱԺ նախագահը շնորհավորեց մեծանուն կոմպոզիտորին ծննդյան հոբելյանի կապակցությամբ եւ առողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց նրան:
Էդվարդ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերված վերաբերմունքի համար:
ArmAr.am












