Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

ԵԽ-ն քննադատել է Ադրբեջանին

Մայիս 13, 2011թ. 15:27

EXԵվրոպական խորհրդարանը քննադատել է Ադրբեջանում ընդդիմադիր ցույցերի ճնշումը և  խորը մտահոգություն է հայտնել երկրում քաղաքացիական հասարակության, սոցիալական ցանցերի ակտիվիստների և լրագրողների նկատմամբ հարձակումների ավելացման կապակցությամբ: Այս քննադատությունը տեղ է գտել մայիսի 12-ին Ստրասբուրգում ընդունված բանաձևում: Փաստաթղթում քննադատվում են այս ուղղությամբ ադրբեջանական իշխանությունների իրականացրաց քայլերը վերջին ամիսների ընթացքում, մասնավորապես 200 ընդդիմադիր ներկայացուցիչների ձերբակալությունները, հասարակական կազմակերպությունների փակման սպառնալիքները: “կառավարությունը իրապես չի ցանկանում հարգել մարդու իրավունքները և պարբերաբար կենտրոնանում է մարդկանց հիմնարար իրավունքերի ու ազատությունների սահմանափակման վրա, և մենք ցանկանում ենք դրա դեմ հանդես գալ”,- ասել է եվրախորհրդարանական Մարիետյե Շաակեն: Ընդդիմադիր ակտիվիստներ Ջաբբար Սավալանի և Բախտիյար Հաջիևի գործերը հատուկ արձանագրություն են ունեցել փաստաթղթում:

ArmAr.am


Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն