Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Երիտասարդ նկարչուհու անդրանիկ ցուցահանդեսը կբացվի Երևանում

Մայիս 13, 2011թ. 16:36

Մայիսի 14-ին, ժամը 17:00 “Espaces” կենտրոնում տեղի կունենա երիտասարդ նկարչուհի Մարիաննա Փահլևանյանի (Մանանա) առաջին անհատական ցուցահանդեսի բացումը` “Դեղին գույնով Մանանա” խորագրի ներքո:

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն տասից ավելի գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև գունավոր ապակուց մոմակալներ:

Մարիաննա Փահլևանյանի ծնվել է 1990 թվականին, ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է: Հաճախում է Սամվել Սևադայի արտ-ստուդիան: 2010 թվականին «Մեր երազանքների քաղաքը» պատի նկարների (street art) մրցույթում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:  Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 24-ը:  Հրավիրում ենք Ձեզ` ներկա գտնվելու ցուցահանդեսի բացմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն