Ովքե՞ր են հեղինակազրկում պաշտպանության նախարարին
Պաշտպանության նախարարության համակարգում գրեթե բոլորն են համոզված, որ նախարար Սեյրան Օհանյանը բարձր ինտելեկտի տեր անձնավարություն է, կիրթ է, բանիմաց, օժտված բնավորության դրական գծերով: Բայց պարզվում է` քիչ չեն և այն մարդիկ, ովքեր այն կարծիքին են, թե Օհանյանն իր փափուկ բնավորությամբ չի կարողանում ղեկավարել ռազմական կառույցը: ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, այդպիսիք իրենց անբարո պահվածքով նպատակ ունեն հեղինակազրկել նախարարին: Միտումնավոր անտեսվում են նախարարի հրահանգները, անհրաժեշտ տեղեկատվությունը ժամանակին չի փոխանցվում նրան, հաճախ նաև զոհված ազատամարտիկների հարազատների` նախարարին հանդիպելու խնդրանքը ժամանակին չի իրազեկվում Օհանյանին ու տպավորություն է ստեղծվում, թե նախարարը անտեսում, կամ չի կարևորում նրանց հետ հանդիպումը: Եվ վերջապես, որոշ լրատվամիջոցներով տարածում են լուրեր, թե նախարարությունում տիրում է անկազմակերպ, քաոսային իրավիճակ:
Կան կարծիքներ, որ նման պահվածք դրսևորողներն ու նախարար Սեյրան Օհանյանի հասցեին ասեկոսեներ տարածողները Սամվել Բաբայանի մարդիկ են:
Ի դեպ, վերջինս վաղուց է ՀՀ-ում Պաշտապանության նախարար դառնալու հույսեր փայփայում:
ArmAr.am












