Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանցի լրագրող. պատերազմը ավերիչ կլինի տարածաշրջանի համար

Մայիս 17, 2011թ. 14:19

ԼՂ նոր պատերազմը կավերի Հարավային Կովկասի տարածաշրջանային փոխհարաբերությունների ողջ համակարգը։ Մայիսի 17-ին Երեւանում տեղի ունեցած «Կովկաս-2010» կոնֆերանսի ժամանակ այս մասին հայտարարեց Բաքվի «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրգադիրովը։

Նրա խոսքով, տարածաշրջանի երկրներն աստիճանաբար ազատվել են վախից, որն ապրում էին 2008 թվականից՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո։

Միրգադիրովի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի դեպքում հակամարտությունն արագ կարգավորել չի հաջողվի։ Ինչպես նշեց մեկնաբանը, ԼՂ-ում նոր պատերազմի դեպքում կվերանա հարաբերությունների ողջ համակարգը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան չի կարող մի կողմ քաշված մնալ։ Ադրբեջանցի լրագրողը նաեւ ասաց, որ ԼՂ ճանաչումը, ինչպես նաեւ ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը ոչ ոքի ձեռնտու չէ։


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն