Զինված բախում Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին
Մայիս 19, 2011թ. 15:12
Մայիսի 18-ին Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին տեղի է ունեցել զինված բախում հարավօսական սահմանապահների և անհայտ անձանց միջև: Հարավային Օսիայի ազգային անվտանգության կոմիտեն հայտնում է, որ սահմանը խախտած քաղաքացիներից չորսը ձերբակալված են սահմանապահների կողմից: Վրացական կողմը այս դեպքը գնահատում է իբրև հերթական հանցագործություն, որը ծայրահեղ կերպող լարում է իրավիճակը սահմանային տարածքում:
ArmAr.am












