Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Նախագահը շրջայց է կատարել մայրաքաղաքում

Մայիս 21, 2011թ. 17:05

Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող համատիրություններից մեկի բակային տարածք եւ իտալական «Ռենկո» ընկերության կողմից մայրաքաղաքում կառուցվող հեծանվահրապարակ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, պանթեոնում Սերժ Սարգսյանը ծանոթացել իրականացվող եւ նախատեսված բարեկարգման աշխատանքներին, քաղաքապետի հետ ծառ տնկել զբոսայգու տարածքում:

«Ռենկո» ընկերության ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցվող հեծանվահրապարակի նախագիծն ու իրականացվող աշխատանքները: 3200 հանդիսատեսի համար նախատեսված հեծանվահրապարակը, պայմանագրի համաձայն, շահագործման կհանձնվի գալիք օգոստոսին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն