Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում ցուցադրվել է «Արարատից Սիոն» ֆիլմը

Մայիս 21, 2011թ. 17:34

Մայիսի 19-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում կազմակերպել էր «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը: 2010 թ. «ՎԵՄ միդիա արթս» հեռուստաստուդիայի կողմից նկարահանված վավերագրականը, որն արժանացել է միջազգային կինոփառատոնների բազմաթիվ մրցանակների, ընդգրկվել էր «Քրիտոնեության շաբաթ» խորագրով համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումների շարքում: Միջոցառմանը ներկա էին համալսարանի ղեկավարությունը, դասախոսներն ու ուսանողները, ԱՊՀ, եվրոպական ու արաբական երկրների, Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ճապոնա-հայկական բարեկամության ընկերակցության անդամներ:

Ֆիլմի ցուցադրմանը նախորդել է համալսարանի պրոռեկտոր, Ճապոնիայում Հայաստանի դեսպանության խորհրդատու, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանի ողջույնի խոսքը: Նա նշել է, որ ֆիլմի կենտրոնական թեմայից՝ Սուրբ Հողի վրա հազարամյակներ շարունակ հայկական ներկայության գաղտնիքների բացահայտումից եւ ծեսերի զտեղեն բնույթը պահպանելու մեջ հայ եկեղեցու կատարած բացառիկ դերի մասին պատմելուց բացի հեղինակները բարձրաձայնել են քրիստոնեական եւ համամարդկային արժեքների պահպանման, հոգեւոր դաստիարակության, հանուն հավատքի զոհաբերվելու պատրաստակամության մասին հավերժ հարցադրումները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն