Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

«ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Տիգրան Փոստանջյանի դեմ ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ

Մայիս 25, 2011թ. 17:59

Zara-ArmAr.am«ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տիգրան Փոստանջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը:
ՙԺառանգությունը՚ իր վճռական բողոքն է հայտնում քաղաքական դրդապատճառներով սկիզբ առած այդ քրեական գործի և թատերականացված դատավարության, ինչպես նաև արդեն 15-րդ օրը բանտում հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի արդարացի պահանջներից և ոչ մեկի չկատարման կապակցությամբ: Հացադուլի միջոցով Տիգրան Փոստանջյանը իր բողոքն է հայտնում ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում տիրող անմարդակային և նվաստացուցիչ պայմաններից, իր դեմ որպես խափանման միջոց ապօրինաբար ընտրված կալանքից և առհասարակ իր դեմ սանձազերծված քրեական հետապնդումից:
Ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազության և ԱԱԾ-ի համատեղ ջանքերով կյանքի կոչված այս պատվիրված գործն ուղղված է Զարուհի Փոստանջյանի ու ՙԺառանգություն՚ կուսակցության և ընդհանրապես քաղաքացիական հասարակության` օրեցօր աճող ակտիվության և ընդվզման դեմ:
ՙԺառանգությունը՚ պահանջում է դադարեցնել այս անօրինական քրեական հետապնդումը և արդար դատաքննության միջոցով արդարացնել և ազատ արձակել քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանին:

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն