Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Ռալֆ Յիրիկյան.«Մենք բարձր ենք գնահատում «Ոսկե ծիրան» փառատոնի դերը»

Մայիս 25, 2011թ. 17:09

«Որպես հասարակության մաս և կորպորատիվ պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է ՙՈսկե Ծիրան՚ փառատոնի կազմակերպման գործում իր աջակցությունն ունենալու համար: Անհրաժեշտ է սատարել միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշը բարձրացնող նախաձեռնությունները: Այդ տրամաբանությամբ, արդեն վեցերորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս փառատոնի կողքին է:

Մենք բարձր ենք գնահատում  «Ոսկե ծիրան» փառատոնի դերը` մեր երկրում մշակութային երկխոսության և կրթական միջավայր ստեղծելու հարցում: Այս կերպ աշխարհը մոտենում է Հայաստանին, Հայաստանը` աշխարհին», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն