Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Տիգրան Փոստանջյանի հացադուլը շարունավում է

Մայիս 27, 2011թ. 13:15

Այսօր §Ժառանգություն¦ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր եղբոր` Տիգրան Փոստանջյանի հացադուլի մասին նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիին և §Հայկական կարմիր խաչ¦ ընկերության ղեկավար Աննա Եղիազարյանին: Նամակում մասնավորապես ասվում է. §Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2011 թվականի մայիսի 11-ից §Նուբարաշեն¦ ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել ՀՀ քաղաքացի Տիգրան Փոստանջյանը: Մինչ օրս նա դուրս է մնացել բժշկական պատշաճ վերահսկողությունից: Խնդրում եմ վերոնշյալ տեղեկատվությունը ընդունել ի գիտություն և միջոցներ ձեռնարկել` հացադուլավորին բժշկական պատշաճ վերահսկողությամբ ապահովելու ուղղությամբ¦:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն