Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Նախագահի պարգևները հայ մտավորականներին

Մայիս 27, 2011թ. 18:48

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի` Մայիսի 28-ի կապակցությամբ` գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, տնտեսության, առողջապահության ոլորտի մի խումբ աշխատողներ պարգեւատրվել են բարձրագույն պետական պարգեւներով` շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ:

Ինչպես հայտնում են Նախագահի մամուլի գասենյակից, Սերժ Սարգսյանն այսօր նրանց հանձնել է պետական պարգեւները, շնորհավորել պարգեւատրման եւ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Պարգեւատրման արարողության ժամանակ նա նշել է.

«Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Առանձնահատուկ շնորհավորանքներ նրանց, ովքեր այսօր արժանանում են հայրենիքի բարձր պարգեւներին եւ պատվավոր կոչումներին:

Սիրելի’ պարգեւատրվածներ,

Մեծ է ձեր վաստակն ու ներդրումը մեր մշակույթի, կրթության, գիտության եւ ընդհանրապես մեր հասարակության համակողմանի զարգացման գործում: Առաջին հերթին հենց ձեզնով է ուղենշվում մեր հասարակության եւ մեր ժողովրդի արժանի ապագան: Ձեր եւ ձեզ նմանների շնորհիվ է, որ մենք մեզ համարում ենք ժամանակակից եւ առաջադեմ: Իհարկե, մեր կյանքում դեռ շատ բան կա, որ հեռու է արդի պահանջները բավարարելուց, եւ շատ բան կա, որ առաջադեմ չէ: Բայց ձեր օրինակներով է, որ ցանկանում եւ հավակնում ենք նոր ձեռքբերումներ ունենալ: Ձեր օրինակներն են, որ ոգեւորում են մնացածներին եւ խթանում են երբեմն մի ամբողջ ոլորտի առաջընթաց:

Մեր մշակույթի, կրթության, առողջապահության, գիտության երեւելիների օրինակները հստակ ցույց են տալիս, որ մեկ մարդը` իր գործի նվիրյալը, շատ բան կարող է անել: Այսօր այս սրահում ներկա են հենց նման մարդիկ:

Ուրախ եմ, որ նման հաճելի պարտականությունը` պարգեւների հանձնումը, ինձ է վիճակված, մանավանդ, որ առիթը բոլորիս համար սրբազան տոնն է:

Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում ամենայն բարիք:

Ստորեւ ներկայացնում ենք պարգեւատրվածների ցանկը.

Պատվո շքանշանով է պարգեւատրվել կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը,
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի է արժանացել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Վիլեն Գալստյանը,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել են`
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանը,
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Եղիշի Կիրակոսյանը,
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Միքայելի Սուվարյանը,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են`
արքեպիսկոպոս Տեր Ավագ Ասատուրյանը,
արքեպիսկոպոս Տեր Վաչե Հովսեփյանը,
Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Տեր Պարգեւ Մարտիրոսյանը,
Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվել են`
«Վայքի բուժական միավորումե ՓԲԸ-ի վիրաբույժ Ամալյա Խալաթի Ասլանյանը Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոնե ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Գարեգինի Դալլաքյանը,
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչե բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Կարեն Կիրակոսի Մանուկյանը,
Շիրակի մարզի «Տիրամայր Նարեկիե հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Սարգիս Վանիկի Վարդանյանը,
«Հրազդանի բժշկական կենտրոնե ՓԲԸ-ի մանկաբարձական բաժնի բժիշկ Ռիմա Էդուարդի Փիլիպոսյանը,
Անանիա Շիրակացու մեդալի են արժանացել`
«Կենտրոն կանաչապատումե ՓԲԸ-ի գլխավոր գյուղատնտես Սամվել Վոլոդյայի Աղաջանյանը,
«Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենե ՓԲԸ-ի տնտեսական գնացքների ուղեմասի պետ Ավետիք Փայլակի Գրիգորյանը,
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի տեղակալ, ընդհանուր եւ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Մուշեղի Ղազարյանը,
«Արարատի ճանշինե ՍՊԸ-ի մեխանիզատոր Էդիկ Սուրենի Մարտիրոսյանը,
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի գլխավոր խորհրդական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Աշոտի Մինասյանը,
«Հարավկովկասյան երկաթուղիներե ՓԲԸ-ի «Սեւան կայարանե գծային-կայարանային միավորման պետ Իշխան Սերգեյի Սարգսյանը,
Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են`
մշակույթի գործիչ Գեորգի (Ժորժ) Գարեգինի Ասատրյանը,
Իջեւանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Նունե Վազգենի Ավետիսյանը ,
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի անգլերենի եւ ռուսաց լեզվի ուսուցչուհի Գայանե Գուրգենի Բաղդասարյանը,
Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Քնարիկ Անդրանիկի Գրիգորյանը,
Կոտայքի մարզի Արգել գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լալա Սերոբի Թադեւոսյանը,
նկարիչ (Ֆրանսիա) Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը,
«Մատենադարանե Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Շուշանիկ Լեւոնի Խաչիկյանը,
Արմավիրի «Սարդարապատե վոկալ-գործիքային համույթի գեղարվեստական ղեկավար Լեւիկ Լեւոնի Հայրապետյանը,
Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Շմավոնի Մինասյանը,
ջութակահար Արտաշես Աշոտի Մկրտչյանը,
Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Գրիգոր Վոլոդյայի Մկրտչյանը,
Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Գոհար Անդրանիկի Սոլոյանը,
Հայաստանի պատվավոր կոչումների արժանացած անձանց ցանկում են.
Գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվել
Երեւանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Միխաիլի Հարությունյանին,
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Հայկի Շուքուրյանին,
Վաստակավոր մանկավարժի կոչում է ստացել Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վոլոդյա Գրիգորի Օհանջանյանը,
Ժողովրդական արտիստի կոչման են արժանացել Երեւանի «Համազգայինե պետական թատրոնի բեմադրող ռեժիսոր Հրաչյա Վահագնի Գասպարյանը,
կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արտաշես (Արթուր) Գրիգորի Գրիգորյանը,
Ժողովրդական նկարչի կոչում է շնորհվել քանդակագործ, նկարիչ Խաչատուր Մարտիրոսի Իսկանդարյանին,
Վաստակավոր արտիստի կոչման են արժանացել
երգչուհի, «Նազանիե ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար Արուսյակ Հրաչիկի Գուլանյանը,
Վանաձորի «Հորովելե երգի-պարի համույթի մեներգիչ Ստեփան Սերգեյի Դալլաքյանը,
Երեւանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Գոհարիկ Թելմանի Իգիտյանը,
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի մենակատար Զավեն Լեւոնի Հարությունյանը,
«Գոհարե սիմֆոնիկ նվագախմբի դուդուկահար-մենակատար, Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի տնօրեն Գագիկ Իլյիչի Մալխասյանը,
Վաստակավոր նկարչի կոչում են ստացել քանդակագործ Տիգրան Վարդգեսի Արզումանյանը, նկարիչ Ռուբեն Սարգսի Ղեւոնդյանը,
Արվեստի վաստակավոր գործչի կոչման են արժանացել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Վազգենի Գասպարյանը
«Շարական» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Գրիշա Արշավիրի Դանիելյանը (Դանիել Երաժիշտ),
կոմպոզիտոր Արեգ Հակոբի Լուսինյանը
գրող, կինոգետ Դավիթ Էդուարդի Մուրադյանը,
կոմպոզիտոր Արամ Արամի Սաթյանը,
Մշակույթի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել պարուսույց Գագիկ Արտաշեսի Կարապետյանին:

Հանրապետության տոնի առթիվ կազմակերպված պարգեւատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանից իրենց պարգեւներն են ստացել նաեւ Մովսես Խորենացու մեդալի արժանացած «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Անահիտ Հայթայանը, վաստակավոր լրագրողի կոչման արժանացած «Կանչ» մանկապատանեկան թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի պատասխանատու քարտուղար Սամվել Սարգսյանը եւ նույն թերթի լրագրող Պետրոս Սարուխանյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն