Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Մայիսի 28-ի խորհուրդը հայ ազգի միասնությունն է

Մայիս 28, 2011թ. 09:19

Sardarapat-MemorialՄայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:

1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել և ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին:

Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը և Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին:

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

«Անդրկովկասի քաղաքական ամբողջականութեան լուծումով եւ Վրաստանի եւ Ատրպէյճանի անկախութեան հռչակումով ստեղծուած նոր դրութեան հանդէպ Հայոց ազգային խորհուրդը իրեն յայտարարած է հայկական գաւառներու գերագոյն եւ միակ իշխանութիւնը». այս խոսքերով 1918 թվականի այս օրը` մայիսի 28-ին, 600 տարվա ընդմիջումից հետո հիմք դրվեց Հայաստանի առաջին հանրապետությանը:

Մայիսի 29-ին ՀՅԴ Արեւմտյան եւ Արեւելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երեւանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր:

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց:

1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: Մայիսի 28-ի խորհուրդը հայ ազգի միասնությունն է:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Արևմտյան Հայաստան, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն