Գլխավոր » Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Եվրոպացի լրագրողը ահազանգում է Ադրբեջանի ռազմատենչության դեմ

Մայիս 31, 2011թ. 09:48

artsakh-01վրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ  Սլովակիայի հայտնի «Տիժդեն» շաբաթաթերթի այսօրվա համարի 12 էջերը նվիրված են արցախյան հարցի լուսաբանմանը: Հոդվածաշարի հեղինակն է հայտնի լրագրող և լուսանկարիչ Անդրեյ Բանը, որը  ապրիլ ամսվա  վերջին մեկ շաբաթն անցկացրել է Արցախում:

Արցախյան լուսանկարներով հարուստ հոդվածաշարում Անդրեյը փորձել է օբյեկտիվորեն վերլուծել, ինչպես ինքն է նկատում,  եվրոպացու համար մինչ օրս դեռ անհասկանալի մնացած  արցախյան հիմնախնդիրը: Լրագրողը մի կողմից արցախյան խնդիրը ներկայացնում է որպես հայ ժողովրդի ողբերգություն, մյուս կողմից, սակայն, իբրև հայության կարևորագույն հաղթանակ:

Արցախում գտնված ժամանակ լրագրողը դառնում է մի ողբերգական դեպքի ականատեսը` ադրբեջանական ագրեսիայի հերթական փաստի վկան. արցախա-ադրբեջանական ճակատային գիծն այցելու պահին Անդրեյի աչքի առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվում է հայ զինվորը: Շաբաթաթերթում առանձին հոդվածով ներկայացնելով մտահոգիչ փաստը,  անհանգստությամբ ու ցավով ներկայացնելով  տեղի ունեցածը, լրագրողն արդարացիորեն ահազանգում է. «Այն  Ադրբեջանի կողմից պատերազմական իրավիճակ ստեղծելու ագրեսիվ փորձ է»,- ապա իր լրագրողական պարտքն համարելով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել կատարվածի վրա, վրդովված հարց է ուղղում գերտերություններին. «Ի՞նչ  են արել հայերը այսպիսի ճակատագրի արժանանալու համար»:

Խոսելով Աղդամի մասին  Անդրեյ Բանը գրում է. «Աղդամը ռազմական կենտրոն էր, որտեղից  ադրբեջանցիները մշտապես ռմբակոծում էին մայրաքաղաք Ստեփանակերտի և հայկական այլ քաղաքների ուղղությամբ: Հայերը չէին կարող չլռեցնել ռմբակոծությունները»: Ապա, եվրոպացու համար հասկանալի լեզվով հավելում. «Հայերի համար այն  մի վտանգավոր ռազմական կենտրոն էր, ինչպիսին հադիսանում էր  Բեռլինը` երկրորդ համաշխարհայինի ժամանակ»:

Առանձին հոդվածներով լրագրողն անդրադառնում է Ադրբեջանի կողմից հայության դեմ իրականացված ցեղասպանություններին` Սումգայիթ, Բաքու, ապա վերլուծում գորբաչովյան սխալները, «բացահայտում» արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբրված ռազմական  օժանդակությունը և այլն:

Հոդվածաշարն ավարտվում է հայ ժողովրդի մշակութային, ճարտարապետական արժեքների հանդեպ խորը ակնածամքով ու գնահատանքի խոսքերով.  ներկայացնելով Գանձասարը Անդրեյ Բանը նկատում է. «Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը փառքի են արժանի շնորհիվ այսպիսի բարձրարվեստ ճարտարապետական կոթողների»:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը ողջունելով հոդվածաշարի տպագրումը մեծ տպաքանակ ունեցող «Տիժդեն» շաբաթաթերթում, կարևորել է  արցախյան  հիմնախնդրի մասին օբյեկտիվ լրատվության դերը, այն համարելով կարևոր քայլ Միջին Եվրոպայի երկրներում Արցախի անկախության խնդիրը վերջնակետին հասցնելու գործընթացի ճանապարհին:

Ա.Ս

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն