Զգուշացեք Կարմի խաչի «բարեգործական» պահպանակներից
Կարմիր խաչի կողմից իրականացվող «բարեգործական» ծրագրերի անվան տակ հաճախակի բնույթ է կրում Սիրահարների այգում պահպանակների բաժանումը: Ընդորում, «բարեգործական պահպանակները» բաժանվում են առանց տարիքային սահմանափակումների. տրվում են անգամ անչափահաս երեխաներին:
Վերջերս Կարմիր Խաչի ընկերությունը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հերթական միջոցառումների շարքն էր կազմակերպել: Ակնհայտ էր` ՁԻԱՀ-ի դեմ կազմակերպված ակցիան իրականում ոչ այլ ինչ էր, քան պահպանակների գովազդ:
Մոմավառության երթի մասնակիցներին բաժանվել էին շապիկներ, որոնց վրա գրված էր հետևյալ կարգախոսը. «Սիրեցեք զմիմիանս ապահով, օգտագործեք պահպանակ»: Արարողության ժամանակ բաժանվեցին մեծ քանակությամբ պահպանակներ:
Մեր տեղեկությունների համաձայն, Կարմիր խաչի աշխատակիցներն իրենց մերձավորներին խորհուրդ չեն տալիս օգտվել կազմակերպության կողմից բաժանվող պահպանակներից: Ինչո՞ւ: Մասնագետի փոխանցմամբ, դրանք հիմնականում ժամկետանց են լինում: Եվ ոչ միայն: Կասկածներ կան, որ պահպանակների խոնավացնող հավելումները պարունակում են օտար սպերմատոզոիդներ, որոնք ներթափանցելով կնոջ օրգանիզմ թողնում են գենետիկ հետք:
ArmAr.am
Թեգեր` Կարմիր խաչ












