Թուրքիայի վարչապետը այցելել է Վրաստան
Մայիս 31, 2011թ. 11:29
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 31-ին այցելել է Վրաստան: Վարչապետը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ միասին մասնակցելու է Սարփիում նոր անցակետի բացմանը: Այցի շրջանակներում ստորագրվելու է փաստաթուղթ, որով գործողության մեջ է մտնելու սահմանի անցման հեշտացված համակարգ երկու երկրների միջև: “Այն բանից հետո, երբ հուլիսի մեկից այդ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի, Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն կունենան սահմանն անցնել ընդհամենը անձը հաստատող փաստաթղթով, ինչը կխթանի ինչպես զբոսաշրջային, այնպես էլ առևտրական կապերի խորացմանը, և իրապես կհեշտացնի երկու երկրների քաղաքացիները շփումները”,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն:












