Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Դավիթ Ջամալյան.«Ադրբեջանն ամեն դեպքում չի գնա պատերազմի»

Մայիս 31, 2011թ. 14:04

DavitՌազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն այսօր խոսելով Կազանում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպուման մասին , նկատել է, թե  այն ուղղված է լինելու պատերազմի կանխարգելմանը:«Կարծում եմ, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն  ձեռք կբերվի ռազմական գործողությունները բացառելու մասին: Հավանաբար կընդունվ հռչակագիր, կամ հայտարարություն, որով կարձանագրվի, որ պատերազմն անընդունելի է»,- ասել է Ջամալյանը:

Ըստ Ջամալյանի Ադրբեջանը մի կողմից հասկանում է, որ ներկայիս միջազգային իրադրությունը ևս բարենպաստ չէ ռազմական գործողությունների վերսկսման համար, և երկրորդ` հայկական կողմն այդքան թույլ չէ, որպեսզի ադրբեջանական բանակին հաջողվի սկսել և ավարտել կայծակնային պատերազմը:

«Ադրբեջանն ամեն դեպքում չի գնա պատերազմի, այլ կփորձի ապակայունացնել իրավիճակը շփման գծում: Իսկ դա ընդամենը հայկական կողմի վրա հոգեբանորեն ազդելու միջոց է և ոչ ավելին»:

ArmAr.am


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն