Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Milliyet. Արցախյան պատերազմին մասնակցած թուրք հրամանատարը կալանավորվել է

Հունիս 2, 2011թ. 14:52

Թուրք ոստիկանները ձերբակալել են 17 հոգուց կազմված մի խումբ, որը, ըստ օպերատիվ տեղեկությունների, պետք է սադրիչ գործողություններ իրականացներ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի` իր ընտրազանգվածի հետ Դիարբեքիրում հունիսի 6-ին կայանալիք հանդիպման ժամանակ: Կալանավորվածների թվում է նաև Յուսուֆ Զիյա Արփաջըքը, ով ժամանակին եղել է հիշյալ կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի թիկնապահը:

Հոջա Յուսուֆ անունով հայտնի այս թուրքը 1992 թվականին որպես կամավոր մեկնել է ղարաբաղյան ճակատ: Թուրքական «քամիների զորամաս»-ի կազմում Յուսուֆը որպես գնդապետ պատերազմել է հայ ազատամարտիկների դեմ, բայց իր ազերի եղբայրների հետ ջարդվել ու հետ է շպրտվել: Արցախյան պատերազմում պարտվելուց ու փախչելուց հետո Հոջա Յուսուֆը 2003-ին էլ մեկնել է հյուսիսային Իրաք` տեղի թուրքմեններին «պաշտպանելու առաքելությամբ»: 2005 թվականին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա իրեն որպես «խորքային ազգի ֆիդայի» բնորոշած Յուսուֆը հեղինակել է 4 գիրք և 2 փախուստ բանտից:

Նշենք, որ 1969թ. ստեղծված «ԱՇԿ»-ն երկրորդ ընդդիմադիր ուժն է հանդիսանում թուրքական ներկայիս մեջլիսում: Հակահայկական կողմնորոշմամբ հայտնի այս կուսակցությունը «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևն է կազմում: Նախընտրական այս շրջանում «ԱՇԿ»-ի վարկանիշը սրընթաց անկում է ապրում:

Մխիթար Նազարյան, թուրքագետ

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն