Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Մի հայուհու պատմություն. արթնացած գենը կանչում է Հայաստան

Հունիս 2, 2011թ. 15:03

Բալթիկայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի տիտղոսակիր, 2008 թվականին Եվրոպայի լավագույն կին բռնցքամարտիկների հնգյակում հայտնված Ագնեսե Բոժան ծնվել և մեծացել է Ռիգայում, որտեղ նրան որդեգրել են լատվիացի ծնողները: Նա 16 տարեկանում է մորից իմանում, որ հայուհի է: Ու այդ պահից ի վեր փոխվում է ամեն ինչ:Ագնեսան առաջին անգամ Հայաստան ոտք է դնում 3 տարի առաջ՝ վերջնականապես որոշելով հաստատվել նախնիների հայրենիքում ու հանդես գալ հանուն Հայաստանի: Չնայած նրան, որ Ագնեսան դեռևս պաշտոնապես ներկայացնում է Լատվիան, իր բոլոր մրցություններում նա ռինգ է դուրս գալիս հայկական դրոշով ու հայկական երաժշտության ուղեկցությամբ: Հայաստանում նա դիմել է ՀՀ սպորտի նախարարությանը` պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու թույլտվություն ձեռք բերելու հայցով, սակայն մերժում է ստացել՝ պատճառաբանությամբ, թե Հայաստանում պրոֆեսիոնալ բռենցքամարտ չկա, բացի այդ, խոչընդոտում են նաև ՀՀ օրենսդրական ձևականությունները:
Վաղը՝ 03.06.2011թ,ուրբաթ, ժամը 17:00-ին <ԱՐԱՏՏԱ> երիտասարդական ակումբը կազմակերպել է հանդիպում Ագնեսայի հետ:

Մանան Դաֆին

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն