Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Հրատարակվել է Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը

Հունիս 5, 2011թ. 13:09

AraԻնչպես հայտնի է, ս.թ. մայիսի 30-ին Երևանում՝ Արմենիա-Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում կայացավ «ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող Իրավարար վճռի ամբողջական զեկույցը» երկար սպասված անդրանիկ հրատարակության շնորհանդեսը:
Իսկապես երկար սպասված, քանի որ անցավ գրեթե մեկ դար այն օրվանից (22 նոյեմբերի, 1920թ.), երբ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը մեկընդմիշտ և անբեկանելիորեն Իրավարար վճռով որոշեց Հայաստանի և Թուրքիայի միջև իրավական de jure սահմանը:

Կից կարող եք ծանոթանալ Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանի աշխատասիրությամբ հրապարակված այս բարձրարժեք աշխատության համառոտ բովանդակությանը (տե՜ս առկից PDF ֆայլերը հայերենով և անգլերենով):

Շտապե՛ք ձեռք բերել «Հայոց Իրավունքների Ավետարանի» ձեր օրինակը, քանի որ տպաքանակը խիստ սահմանափակ է:

Հարգանքներով,
«Մոդուս Վիվենդի» կենտրոն

Հ.Գ. Գիրքն առկա է փափուկ և կոշտ կազմերով: Այն կարելի է ձեռք բերել Երևանի գրախանութներից:
Գիրքը կարող եք ձեռք բերել նաև Մոդուս Վիվենդի կենտրոնից՝ դիմելով մեզ (webmaster@wilsonforarmenia.org կամ info@wilsonforarmenia.org), նշելով գրքերի քանակը և կազմի տեսակը:
Գրքի յուրաքանչյուր օրինակին որպես բոնուս կտրվի «Վիլսոնյան Հայաստանի» մեծ քարտեզ:

ArmAr.am


Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն