Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն

Իրավաբանօրէն ձեւակերպել եւ քրեօրէն հաստատել Հայերու ցեղասպանութեան փաստը

Հունիս 5, 2011թ. 18:01

genozidՆախագահական Հրամանագիր

Թիւ  2011-05-28

Հայերու ցեղասպանութեան, Մեծ եղեռնի հանցագործութեան իրականութիւնը

հիմնադրելու Յատուկ Յանձնախումբի Իրաւաբանական գործունեութեան

ստեղծման վերաբերեալ

Ֆրանսա, Փարիզ                                                                                                                      28-05-2011թ.

Հաշվի առնելով հետեւեալ անցքերը, որ Հայերու ցեղասպանութիւնն իրականացվեց 1894-էն մինչեւ 1923 թուականը՝ Օսմանեան կայսրութեան մէջ եւ անոր իրաւայաջորդ կառավարութիւններու կողմէ, որու ժամանակ ցեղասպանութեան զոհ դարձաւ 2 միլիոն հայ,

որ Հայերու ցեղասպանութեան պատճառով Արեւմտեան Հայաստանը կորսնցուց տեղաբնիկ հայերու ահռելի մեծ զանգվածը, որ կապրէր հազարամյակներ շարունակ իր բնօրրանին մէջ՝ Հայկական Լեռնաշխարհում,

որ Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ Թուրքիայի Հանրապետութիւնը, մինչեւ հիմա կը հրաժարուի ընդունել Հայերու ցեղասպանութիւնը եւ կը ցուցաբերէ ժխտողական վերաբերմունք հայութեան դեմ կատարված հանցագործութեան վերաբերեալ.

Հետեւաբար խնդիր կը յառաջանա Հայերու ցեղասպանութեան հարցի իրավական փաթեթի ձեւակերպման համար ապահովել հետեւեալ 4 հարցերու հիմնավորումը, որ իրականացուած  է Հայերու նկատմամբ՝

1. Հայերու եւ Հայերու սերունդներու ֆիզիկական եւ արմատական բնաջնջում:

2. Ներխուժում Հայերու բնօրրան եւ յուրացում Հայերու հողերի, տարածքների եւ բնական ռեսուրսներու:

3. Հայերու սեփականութեան իրավունքից զրկում, հոգեւոր եւ նյութական ժառանգութեան ոչնչացմում:

4. Արեւմտեան Հայաստանի Հայերու գոյութեան մերժում: Հայերու պատմութեան, իրավունքներու եւ Հայերու ցեղասպանութեան հանցագործութեան ուրացում:

Նկատի առնելով նաեւ, որ

– Արեւմտեան Հայաստանի հայ ժողովուրդը բնիկ է եւ Ցեղասպանութեան զոհ դարձավ աշխարհաքաղաքական բարդ պայմաններուն մէջ, որը պատմութեան մեջ հայտնի է բոլորին,

– Հայ ժողովրդի ցեղասպանությունէն մազապուրծ եղած հետնորդների մեծ մասը տարածված են ամբողջ աշխարհին մէջ եւ դարձած են իրենց բուն երկրի քաղաքացիութիւն չունեցող, ինչպես նաեւ հավաքականութիւն չունեցող ժողովուրդ:

– Հատուկ հանձնաժողովի ստեղծումը նպատակ ունի իրավաբանօրէն ձեւակերպել եւ քրեօրէն հաստատել Հայերու ցեղասպանութեան փաստը, որը պատմական եւ իրավական անհրաժեշտութիւն է եւ նպատակ ունի  վերականգնել եւ պահպանել բնիկ հայ ժողովրդի իրավունքները:

Ըստ այս որոշման՝

Ա. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը կստեղծէ հատուկ յանձնաժողով մը, որ իրավունք ունի վերականգնել եւ պահպանել բնիկ հայ ժողովուրդի իրավունքները Արեւմտեան Հայաստանի նկատմամբ, որտեղ հայերի մեկ մասը դեռ կը շարունակէ ապրիլ վտարանդու կարգավիճակով:

Բ. Հատուկ հանձնաժողովի նպատակն է վերականգնել բնիկ հայ ժողովրդի իրավունքները եւ Հայերու ցեղասպանութեան իրավանաբանական եւ դատավարական խնդիրը բարձրացնել ազգային եւ միջազգային ատեաններուն մէջ:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ

Արմենակ Աբրահամեան


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն