Հայաստանը Նոր աշխարհակարգի դեմ հանդիման
Ես հիշում եմ Մեծն Չարենցի հանրահայտ պոեմի հետևյալ մարգարեաշունչ տողերը.<<Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար, անղեկ, ցաքուցրիվ ու անգաղափար, հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան, որ հուրհրատում է մեր դեմ գալի…քնափայլ… ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ զարմանալի թեթև, զարմանալի անդեմ, մերկության պես տկլոր ու անանցյալ>>: Այո, կանգնած ենք զարմանալիորեն թեթև, զարմանալիորեն անդեմ նաև պատմության ներկա մարտահրավերների և այնպիսի սահմանագծի առջև, երբ <<նոր աշխարհակարգի>>(Ջ.Բուշ) նկատմամբ հստակ ու աներկբա մոտեցումով է պայմանավորված մեր պատմական բախտն ու համապատասխան տեղը, դերը միջազգային հանրակցության մեջ; Այս առումով <<նոր աշխարհակարգ>> համադրույթի իրական էության, բովանդակության և գործառույթների բացահայտումը ձեռք է բերում կարևոր` ինչպես ճանաչողական, այնպես էլ գործնական նշանակություն, քանզի այն հնարավորություն է ընձեռում որոշակիորեն ձևակերպել Հայոց պետության անվտանգ ու ներդաշնակ զարգացման ուղենիշները և իմաստավորել գերտերությունների և, հատկապես, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները: Այս խնդիրը հույժ հրատապ է մեր օրերում, երբ վերաձևվել է աշխարհաքաղաքական քարտեզը, երբ Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ, ոչ առանց հաջողության գործնական քայլեր է իրականացնում Նոր աշխարհակարգի կենսա- գործման ուղղությամբ` ելնելով յուր, ինչպես կասեր Զ. Բժեզիսկին, <<անհրաժեշտ հզորության ռազմական կարողությունից, խիստ տպավորիչ քաղաքական ապտակ տալու հնարավորությունից, բավարար տնտեսական խթաններից և իրական գաղափարախոսական հնարավորություներից>>: Ըստ որում, գաղափարախոսական հնարավորություններ ասելով, նկատի է առնվում նախ և առաջ Մոնդիալիզմի վերազգային գաղափարախոսու- թյունը`գաղափարախոսություն, որը փորձում է յուրովի կանխատեսել պատմության ընթացքը, ինչպես նաև նախապատրաստել, կազմակերպել և ապահովել Նոր աշխարհակարգի հիմքերը` յուրյանց ոչ այնքան հոգևոր, որքան նյութական բովանդակությամբ: Կապված այս գաղափարախոսության իրական բովանդակության հետ, հայտնի մշակութաբան Ռընե Գենոնը, թերևս միանգամայն տեղին և արդարացիորեն նշում է. <<Արևմտյան քաղաքակրթությանը բնորոշ համապարփակեցման գաղափարախոսությունը պատմության մեջ ներկայանում է որպես անոմալիա, քանզի միակն է մեզ հայտնի գաղափարական ուղղությունների մեջ, որն ընտրել է զարգացման զուտ նյութական վեկտորը և չի հենվում բարձրագույն կարգի ոչ մի սկզբունքի վրա>>: Այս տեսակետի հետ, որն ի դեպ միակը չէ արևմտյան գրականության մեջ, հնարավոր չէ չհամաձայնել, երբ քննասույզ և խորազննին կերպով ծանոթանում ու ուշադիր հայացք ենք ձգում Մոնդիալիզմի ծագման և զարգացման պատմությանը: Այս ուղղու- թյամբ առաջին լուրջ աշխատությունը, որտեղ մշակվել, տեսականորեն հիմնավորվել և հստակորեն ձևակերպ-վել են Մոնդիալիզմի հիմունքները` Ս.Սթրեյթի <<Միություն թե քաոս>> գիրքն է. որը լույս է տեսել 1939 թվ-ին, իսկ արդեն 1946թվ-ից Մոնդիալիզմը հանդես է գալիս որպես կազմակերպված լայն շարժում`հանուն մեկ տանիքի տակ, համաշխարհային դաշնային կառավարման ներքո ողջ աշխարհի միավորման: Վերոնշյալ գաղափարախոսւոթյան ոգու և իրական էության ակնբախ, ցայտուն և պերճախոս արտահայտությունը հանդի- սացավ Ռասել_Էյնշտեյնի մանիֆեստը, որտեղ հռչակվեց և ըստ ամենայնի ամրագրվեց մոլորակային քաղաքացիական հասարակության ստեղծման և մարդկության մոլորակային գիտակցության ձևավորման անհրաժեշտությունը` անհրաժեշտություն, որը թելադրված է գլոբալ բնույթի տարբեր հակասությունների, որոնց թվում` ազգաբնակչության աճի, երկրագնդի նյութական, էներգետիկ և պարենային ռեսուրսների հետ կապված բազում խնդիրների լուծման ձգտումով:(Իսկ թե ինչպես են նրանք պատկերացնում այդ խնդիրների լուծումը, ցույց կտրվի ստորև): Մոնդիալիզմին բնորոշ <<ընդհանուր մոլորակատան>> տեսական կառույցը հետագայում առավել բյուրեղացավ, հստակ և կոնկրետ ուրվագծեր ստացավ ի շնորհ եվրոպական այնպիսի տաղանդավոր գիտնականների մտային ջանքերի, ինչպիսիք են ֆեռնան Բրոդելը, Ժակ Աթալին, Կառլո Սանտորոն և Օլիվիե Սանտորոն: Վերջիններիս մոնդիալիստական հետազոտություններում և աշխատություններում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, համաձայն որի` <<նախահամակարգային>> շրջանը, որը ներկայացնում է բազում ազգերի, պետությունների, մշակույթների մի գույնզգույն, բազմերանգ և խայտաբղետ պատկեր, որտեղ յու- րաքանչյուրն ունի իր սեփական գաղափարը, սեփական կրքերը, սեփական կյանքը, հուզումները, սեփական զգացումները, սեփական մահը, վաղ թե ուշ կփոխարինվի պատմական այնպիսի դարաշրջանով, որը կը- նշանավորվի <<Պանգեա>>-ի(Համաշխարհայաին պետություն) ստեղծմամբ և բոլոր ազգերի, պետություն- ների, մշակույթների ու գաղափարախոսությունների միջև առկա տարբերությունների, անհավասարության ու անհամասեռության վերացմամբ: Հանուն արդարության,սակայն, պիտի նշել, որ եվրոպական այս հեղինակների` Մոնդիալիզմին նվիրված աշխատանքներում չեն նշմարվում Նոր աշխարհակարգի գործնական-կիրառական կաղապարները կամ մոդելները` մոդելներ, որոնց կենսագործման մենաշնորհը անվիճարկելիորեն պատկանում է վիթխարի ծրագրերի նկատմամբ հակում դրսևորող և դրանք իրականացնելու հնարավորություններ և կարողու- թյուններ ունեցով ամերիկյան քաղաքագիտությանը: ԱՄՆ_ի գերտերության կարգավիճակը և վերջինիս հզորա- զոր կարողությունները ամերիկյան քաղաքագիտության առջև խնդիր դրեցին որոշակի վերախմբագրման են-թարկել Մոնդիալիզմի գաղափարախոսական որոշ դրույթներ և հիմավորել, որ հենց ամերիկյան լիբերալ-ժողո-վրդավարական տարբերակը պիտի գերիշխի ողջ աշխարհում` ԱՄՆ-ի հովանու և ազդեցության տակ գտնվող էլիտար ակումբների և միջազգային ընտրախավերի միջոցով: Բիլդերբերգյան ակումբ, 300-ի կոմիտե, Եռակողմ հանձնաժողով, Միջազգային կապերի ամերիկյան խորհուրդ` ահա էլիտար և տրանսազգային կառույցների ոչ լրիվ ցանկը, որոնք կոչված են <<Անհատականացված տնտեսություն, կատալաքսիա, մարդկային համագործակցու- թյան ընդլայնված կարգ>>(Ֆրիդրիխ Ավգուստ Ֆոն Հայեկ) կարգախոսների ներքո ողջ մարդկությանը պարտա-դրել վարքի վերացական շուկայական-առևտրային այնպիսի կանոններ, որոնց <<կիրառումը հանգեցնում է այն բանին, որ մենք ավելի ու ավելի մեծ չափով ենք ծառայում մեզ ոչ ծանոթ մարդկանց պահանջմունքների բավարար-մանը, ինչպես նաև պարզում ենք, որ մեզ ոչ ծանոթ մարդիկ օգնում են բավարարելու մեր սեփական պահանջ-մունքները>>(Ֆ. Հայեկ): Վերացարկվելով Նոր աշխարհակարգի ամերիկյան պատկերացումներից, պիտի են-թադրել այսպիսով, որ դրամատիրության կամ կապիտալիզմի ամերիկյան տարբերակը ինքնակարգավորվող մի բարդ համակարգ է, որը <<լիքը ձեռքով բարիք է շռայլում հասարակությանը, ինքն իրեն չհասկանալով և չը-գիտակցելով, թե դա ինչպես է անում, և նույնիսկ հաճախ բնավ էլ չուզենալով բարիք բերել ոչ մեկի, իրենից բացի>>(Ֆ.Հայեկ): Բերված այս փաստարկները, ըստ էության և ըստ ամենայնի խոսում են այն մասին, որ Նոր աշխարհակարգում ազատ շուկայի ամերիկյան տարբերակի արմատավորման ձգտումը ոչ այլ ինչ է. եթե ոչ ուժի քաղաքականության գաղափարական քողարկում, այնպիսի քաղաքականության, որը յուր խորքում մեծագույն վտանգ է պարունակում ազգային առանձնահատկությունների, տարբեր քաղաքակրթությունների և բազմազան մշակույթների գոյության նկատմամբ; Որպես լրացուցիչ փաստարկ այս հետևության ու եզրակացու- թյան, ավելորդ չեմ համարում մեջբերել Ֆ. Հայեկի`Նոր աշխարհակարգի հիմնական գաղափարախոսներից մեկի ուշագրավ նկատառումները. <<Նոր աշխարհակարգը ընդունելու համար այն չիմացող ժողովուրդները պիտի դիմեն որոշ զոհաբերությունների, մասնավորապես հրաժարվեն որոշ բնազդներից, տեղային ավանդույթներից ու սովորույթներից…Մեծամասնությունը կկատարի իր ընտրությունը հօգուտ շուկայական էկոնոմիկայի և ավելի վատ նրանց համար, ովքեր չեն ցանկանա ընդունել այդ կարգը. նրանք կբնաջնջվեն որպես ժամանակակից կյանքին հարմարվելու անընդունակ արարածներ, կամ էլ թշվառ գոյություն քարշ կտան>>: Այսպիսով, նկատի առնելով համապարփակեցման վտանգավոր միտումներն ու ակնաբխ իրողությունները, որոնք բնորոշ են ներկա, ժամանակակից աշխարհին, մենք կանգնում ենք լուրջ երկընտրանքի առջև. կամ լիովին կուլ ենք գնում աշխարհաքաղաքացիական մոլորություններին, ազգամշակութային արժեքների ձևախեղմանը, կորցնում մեր ազգային ճշմարիտ դիմագիծն ու անհատականությունը, կամ վերագտնելով հայոց հնագույն քաղաքակրթու- թյանը բնորոշ բարոյահոգեբանական լավագույն որակները` Բագրատունիների աշխարհաշեն, Մամիկոնյանների գիտակից ինքնազոհողության ոգին, վերածնելով ազգահատուկ իմացական, զգայական-հուզական և պրակ- տիկ-բարոյական` անանց, բացարձակ արժեքները, վերահաստատելով այդ արժեքների միջև եղած դրական հա-մամիասնությունն ու համաչափությունը և վերաամրապնդելով հոգեմտավոր անկախության կայուն լծակները, <<բռնում հավիտենականության ձեռքը և կռվի կանչում անարդար ժամանակը>>(Նժդեհ): Համոզված եմ, որ մենք` հայերս բարձր և զարգացած քաղաքակրթության կարող ենք հավակնել այն դեպքում միայն, երբ հետևողականորեն հետամուտ լինենք մեր իսկ կեցության ամբողջականության վերահաստատմանը ճշմարտության, գեղեցկության և բարու փոխլրացնելի հիմքերի վրա: Չպետք է մոռանալ, որ Բարձրագույն աստվածային աստվածային իրականությունը յուրաքանչյուր քաղաքակրթության առջև դնում է ինքնահաստատման խնդիր` պայմանավորելով այն այնպիսի փոփոխություններով կամ ֆլուկտուացիաներով, որոնք ունեն վիճակագրական օրինաչափ բնույթ` այսինքն, նախնական փոքր մակարդակից աճելով մակրոսկոպիկ մակարդակի, վերջնարդյունքում հանգում են անկայունություն ու անհավասարակշռություն; Այս ողջ գործընթացը ուղեկցվում է իներցիալ ալիքներով` ալիքներ, որոնք քաղաքակրթական համակարգի մասին ողջ տեղեկատվությունը, ինչպես պնդում է ճանաչված գիտնական Հովհաննես Դավթյանը, հասցնում են ունիվերսալ կոնվերգենցիայի գեոնային լուսապսակին, որտեղ էլ ձևավորված եզրակացության հիման վրա գործելու համապատասխան ազդանշաններ են ուղարկվում դրական հակադարձ կապի` հոմեորազ և հետերոստազիս մեխանիզմներին` վերջիններիս միջոցով հստակորեն որոշելու և կազմակերպելու յուրաքանչյուր համակարգի զարգացման կոնկրետ ուղին: Այս առումով, վերելքի, զարգացման և առաջընթացի հնարավորություններ, որպես կանոն, ձեռք են բերում այն քաղաքակրթությունները, որոնք հասցնում են զարգացած ինտելեկտի արգասիքը հավասարակշռել ճշմարիտ բարոյական արժեքներով և հաստատել յուրատեսակ <<էվոլյուցիոն համահարաբերակցություն>>(Հ. Նազարեթյան): Կարևորելով ազգային հզոր արժեհամակարգի և ձևավորումը և նպատակասլաց կառավարումը, անհրաժեշտ է որոշարկել և տար- բերակել առանցքային և ածանցյալ արժեքները և վերջններիս միջոցով լուծել ազգի և պետության առջև ծառացած առաջնահերթ խնդիրները: Այս առումով, համոզված եմ, նախապատվությունն ու գերակայությունը պետք է տալ ազգային արժեքների այն համակարգին, որն ապահովում է ազգային ինքնության պահպանումն ու ազգային ներուժի հզորացումը հենց ինքնադրսևորման և ինքնակատարելագործման լավագույն հնարավորությունների ծիրում: Չպետք է մոռանալ, որ ինքնաարտահայտման արժեքներին հակված հանրույթների մեջ, ի տարբերություն գոյության արժեքներով առաջնորդվող հասարակությունների, ավելի բարձր են ոչ այնքան նյութական, որքան հոգևոր արժեքներ վարկը, ավելի կայուն ու հաստատուն միջանձնային վստահությունն ու հանդուրժողականությունը, ավելի շոշափելի ազատության, հավասարության և եղբայրության գաղափարները, իսկ իրական ժողովրդավարությունն ու ներազգային համերաշխությունն այստեղ ձեռք են բերվում ոչ թե ծեծված սոփեստությամբ, տիրազոր եղանակով կամ վերնախավի ձեռնածությամբ, այլ <<շարքային քաղաքա- ցիների արժեքներով ու համոզմունքով>>(Ռ. Ինգլենհարտ), քաղաքակիրթ բացախոսության, բազմակարծության, բռնամերժության, գիտակից ինքնասահմանափակման, բանական ինքնավերահսկողության հիմնարար սկըզ- զբունքների անշեղ կիրառման, ազգի բոլոր հատվածներում դրանց խորքային արմատավորման ճանապար-հով: Այս եզրակացությունից, սական, չպետք է անհիմն ենթադրություն անել, թե պիտի պարփակվենք մեր սե- փական պատյանում և մեկուսանանք համաշխարհային գործընթացներին մասնակցությունից, հակառակը, այդ մասնակցությունը անհրաժեշտ է և պարտադիր` ազգամշակութային մեր արժեքների չափը ազատական տըն- տեսության համապարփակ կողմնորոշիչների հետ ճիշտ հարաբերակցելու և միջազգային հանրակցության մեջ մեր արժանի տեղը ունենալու համար:
Արմեն Մխիթարյան
ArmAr.am












