Գլխավոր » Լրահոս

Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու մասին

Հունիս 15, 2011թ. 12:14

Երկու օր շարունակ հանրային հնարավոր բոլոր միջոցները ողողված էին ՀՀԿ
նախորդ ղեկավարի ծննդյանը նվիրված ճոխ հանդիսություններով, որոնց
նպատակահարմարությունն ու արժանելիությունն, այդպես էլ չեն կարողանում
ներկայացնել: Մի բան է ակնհայտ, որ քաղաքական այդ գործի շնորհիվ պարոն
Ս.Սարգսյանի համար ճանապարհ հարթվեց դեպի ՀՀԿ և այլ բարձրունքներ:
Իսկ ահա, արցախյան պատերազմի հերոսներից մեկի ծննդյան տարեդարձը նշվում է
նույն պարոն Ս.Սարգսյանին ուղղված ստորագրահավաքով, այն է՝ Ժ:Սեֆիլյանին,
վերջապես, ՀՀ քաղաքացիություն շնորհելու հորդորներով:
Ցավոք: պետական միջոցներն անձանական /կուսակցական/ շահերին ծառայեցնելը,
հատկապես, 2008թ.-ից հետո դարձել է մեր իրականության անբաժանելի մասն, այն
էլ ՀՀ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում:

Թերևս, ապօրինի այս դրսևորումների պատճառներից մեկը ՀՀ Նախագահի պաշտոնը
զբաղեցնողի ՀՀԿ ղեկավար լինելն է, որն, ինչպես մասնավորապես պարզվում է, չի
ցանկանում լուծել ընդդիմադիր գործչի քաղաքացիության հարցը:

“Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների” համահայկական կոմիտեի
համակարգող Ռ.Թորոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն