Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Զ.Փոստանջյանի հարցումները ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ վարչապետին

Հունիս 15, 2011թ. 16:47

Այսօր ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցումներ է ուղարկել ՀՀ գործող նախագահ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին: Զարուհի Փոստանջյանը նշյալ համալսարանների խորհուրդների նախագահներ հանդիսացող պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանցից, ի թիվս այլ հարցերի, նաև ցանկանում է ճշտել նրանց  դիրքորոշումը` հօգուտ բարձրագույն կրթության բարձրաստիճան պետական ղեկավարման պաշտոններից հրաժարական տալու վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն