Գլխավոր » Լրահոս

«Ադրբեջանաշունչ» աշնան սպասելիքով

Օգոստոս 15, 2009թ. 18:28

Այս տարվա հոկտեմբերին Երևանում ցնցող իրադարձություն է սպասվում. հայոց մայրաքաղաքում անց է կացվելու ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Մտահղացումը Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնինն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն են: Մինչև սեպտեմբերի 10-ը կորոշվի, թե հայ հանդիսատեսը ադրբեջանական ո՞ր ֆիլմերը դիտելու հնարավորություն կունենա: Իսկ գլխավոր մրցանակը որոշվելու է հանդիսատեսի քվեարկության արդյունքներով: Այս օրերին Ադրբեջանում ազգային անվտանգության մարմիններն զբաղված են «Եվրատեսիլին» Ինգա և Անուշ Արշակյանների օգտին քվեարկողներին հաշվի կանչելով, իսկ Հայաստանում, պարզվում է, որոշել են հանդուրժողականության դասեր տալ Ադրբեջանին (գուցե և աշխարհին): Հիմա պատկերացրեք, թե սրա ֆոնին հայերն ինչպես են «ոգևորված» քվեարկելու ադրբեջանական այս կամ այն ֆիլմի օգտին: Իսկ դրանց բովանդակությունը, ամենայն հավանականությամբ, լինելու է հայատյաց, հայամերժ, հայերի մշակութային ու նյութական արժեքները սեփականը հայտարարող: Ինչպիսին է յուրաքանչյուր խոսք, որ մեզ է հասնում Ադրբեջանից: Թե ԱՄՆ դեսպանատունն ինչ նպատակներ է հետապնդում, չենք քննարկում: Բայց, թե ինչ հիվանդ երևակայություն է «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ին ու նրա տնօրեն Գեորգի Վանյանի ստիպել մեր օրերի համար այսքան անհեթեթ գործ ձեռնարկել, կարելի է միայն ենթադրել: Թեև, ինչո՞ւ ենք զարմանում, երբ «Ոսկե ծիրան» փառատոնի այս տարվա մրցանակակիրն էլ թուրք կինոռեժիսոր էր…

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`