Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Վահագն Չախալյանի ծնողների հետ

Հունիս 15, 2011թ. 15:57

2011թ. հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ջավախք կատարվող իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաք քաղաքում հանդիպել է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ:

Վեհափառը հայտնել է նրանց, որ տեղյակ է խնդրին և արդեն իսկ բարձրացրել է ջավախքահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլիա Երկրորդի առջև:

2011թ. հուլիսի 17-ին լրանում է Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Ջավախքահայ գործիչը, խայտառակ օրինախախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում, վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի նախօրյակին 1200-ից ավել ջավախքահայ հանրագրի միջոցով դիմել էր Վեհափառին՝ Վահագն Չախալյանի խնդիրը վրաց հոգևոր և աշխարհիկ իշխանությունների առջև բարձրացնելու խնդրանքով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն