Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Կա՜ Մինսկի խմբի այլընտրանքը` համոզված են ադրբեջանահայերը

Հունիս 21, 2011թ. 19:39

LXHԱդրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի նախագահությունից տեղեկացանք, որ հունիսի 22-ին ժամը 18:00-ին Ցեղասպանության ինստիտուտի դահլիճում կկայանա ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի երկրորդ լիագումար նիստը:
Օրակարգային հարցերն են`
առաջին, ԵԱՀԿ Մինսկի խմբի դատապարտվածությունը. ժողովուրդների իրավունքները վեր են կառավարությունների շահերից,
երկրորդ` ադրբեջանական ԽՍՀ հայության` որպես իրավունքի սուբյեկտ, ձևավորման ուղիներն ու խնդիրները:
Ադրբեջանահայությունը վրդովված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայումս վարվող քաղաքական գծից: Արցախաադրբեջանական հակամարտության լուծման բանակցային գործընթացում այլևս կասկածի տակ դնելով Մինսկի խմբի ձևաչափի արդյունավետությունը, ադրբեջանահայերը համոզված են, որ Մինսկի խումբն իրեն ամբողջությամբ սպառել է, քանզի համանախագահող երկրները տարված նավթային շահերով, անտեսել են հայ ժողովրդի իրավունքներն ու վերածվել ադրբեջանամետ խամաճիկների:
Ադրբեջանահայերը մերժում են այն տեսակետը, թե Մինսկի խմբին այլընտրանք գոյություն չունի, հակառակը, համոզված են, որ այդպիսին կարող են լինել Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները:
Իսկ ամենահզորը ուժը ադրբեջանահայությունն համարում է համայն հայության համախմբումը:

ArmAr.am, «Իրատես de facto »


Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն