Հունիսի 23-ը` Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օր
Հունիս 22, 2011թ. 11:55
Այս տարի հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինես Հայրապետի հիշատակը, որը Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:
Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսչությունը հրավիրում է ուխտագնացության: Առավոտյան ժամը 1000-ին Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինես Հայրապետի մասունքները, ժամը 1100-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Անդաստանի կարգ և Սուրբ մասունքներով օրհնություն:
Սուրբ մասունքները հավատացյալների խոնարհության համար վանքում կմնանան մինչև երեկոյան ժամերգության ավարտը՝ ժամը 1800:












