Հայոց ցեղասպանությանը հարցը կբարձրացվի Քնեսեթի լիագումար նիստում
Հունիս 22, 2011թ. 12:30
Իսրայելի խորհրդարանի լիագումար նիստում, որը գումարվելու է այսօր, քննարկման է առնվելու ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր ընդունելու վերաբերյալ մի օրինագիծ: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը: Աղբյուրի համաձայն Քնեսեթի պատգամավորներից պրոֆեսոր Արյե Էլդադն է խորհրդարան ներկայացրել այդ բանաձևը:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Իսրայելի խորհրդարանի մշակույթի և կրթության հանձնաժողովը ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանում քննարկելու պահանջը, որը, սակայն, հետո մերժվել էր:
Մխիթար Նազարյան. թուրքագետ
ArmAr.am












