Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն

Հայոց պահանջատիրության նվազագույն իրավական սկզբնառու փաթեթի իրողությունը

Հունիս 23, 2011թ. 20:36

Ստորեւ ներկայացվում են պատմական այն 4 հանգրվանները եւ այն 4 պայմանագրերը, որոնք հետագայում կանխորոշեցին Հայոց հայրենիքի նկատմամբ իրականացված ոտնձգությունների ձեռագիրը, եւ որոնք սակայն կազմում են Հայոց հայրենիքի նկատմամբ Հայոց պահանջատիրության նվազագույն իրավական սկզբնառու փաթեթի իրողությունը:

1-ին հանգրվանը

Ք.ա. 66 թ. Հռոմեական զորավար Պոմպեոսի եւ Հայոց կայսր Տիգրան 2-րդ Մեծի միջեւ կնքվեց խաղաղության եւ բարեկամության պայմանագիր, ըստ որի՝

1. Տիգրան 2-րդ Մեծը Հռոմին զիջեց Հայկական կայսրապետության բոլոր տարածքները, բացի հայ ժողովրդի բնօրրանից՝ Մեծ Հայաստանից:

2. Հռոմեական կայսրապետությունը ճանաչեց Մեծ Հայաստան պետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

3. Մեծ Հայաստան պետության կազմի մեջ էին մտնում նաեւ Գուգարք նահանգը եւ հատուկ սահմանապահ (կուսակալական) շրջան Գոդերձականը:

Ք.ա. 66 թ. միջազգային իրավունքի անկախ, ինքիշխան սուբյեկտ ճանաչված Մեծ Հայաստան պետությունն ուներ 316.895 քառ. կմ տարածք, որից 16.775 քառ. կմ-ը բաժին էր ընկնում Գուգարք նահանգին, իսկ 4100 քառ. կմ-ը՝ Գոդերձականի հատուկ շրջանին:

Գուգարք նահանգը բաղկացած էր 16 գավառներից՝

  1. Ձորոփոր – 475 քառ. կմ,
  2. Կողբոփոր – 250 քառ. կմ,
  3. Ծոբոփոր – 450 քառ. կմ,
  4. Տաշիր – 2050 քառ. կմ,
  5. Թռեղք – 2190 քառ. կմ,
  6. Կանգարք – 305 քառ. կմ,
  7. Ջավախք Վերին – 2675 քառ. կմ,
  8. Արդահան – 2025 քառ. կմ,
  9. Կղարջք – 1280 քառ. կմ,

10.  Շավշեթ – 1045 քառ. կմ,

11.  Ջավախք Ներքին – 1400 քառ. կմ,

12.  Մանգլեացփոր – քառ. կմ,

13.  Քվիշափոր – 495 քառ. կմ,

14.  Բողնոփոր – 355 քառ. կմ,

15.  Պարվար – 375 քառ. կմ,

16.  Հունարակերտ – 275 քառ. կմ,

Գոդերձական սահմանապահ (կուսակալական) հատուկ շրջանն ուներ 4100 քառ. կմ տարածք եւ բաղկացած էր երկու գավառներից՝

  1. Աճարա – 1450 քառ. կմ,
  2. Սամցխե – 2650 քառ. կմ,

Մեծ Հայաստանի Գուգարք – Գոդերձական տարածաշրջանն ամբողջությամբ ուներ 20.875 քառ. կմ տարածք, որը կազմում էր պետության ընդհանուր տարածքի 6,6 տոկոսը:

Մեծ Հայաստանի պետությունն իր կազմում ունենալով նաեւ Գուգարք – Գոդերձանի տարածաշրջանը, գնալով ամրապնդվեց, հզորացավ եւ Տիգրան 2-րդի (Մեծ) օրոք (Ք.ա. 95-55 թթ.) դարձավ կայսրապետություն: Հայաստանի կազմի մեջ մտնում էին ոչ միայն հայոց բնօրրան Մեծ Հայաստանն իր 15 նահանգներով եւ 312.000 քառ. կմ տարածությամբ, այլեւ՝ հարեւան եւ քիչ հեռավոր հետեւյալ պետությունները՝

  1. Ատրպատականը Փրաասպա մայրքաղաքով,
  2. Ադիաբենեն Արբելա մայրաքաղաքով: Այս երկրի տարածքում էր գտնվում Ասորեստանի փառահեղ մայրաքաղաք Նինվեն,
  3. Միգդոնիան Մծբին մայրաքաղաքով,
  4. Հադրենեն Հադրա մայրաքաղաքով,
  5. Օսրոյենեն Եդեսիա մայրաքաղաքով,
  6. Կոմագենեն Սամոսատ մայրաքաղաքով եւ Մելիտենե միաջզգային առեւտրի քառուղու վրա գտնվող քաղաքով,
  7. Դաշտային Կիլիկիան Տարսոն մայրաքաղաքով,
  8. Ասորիքը Անտիոք մայրաքաղաքով: Անտիոքը Սելեւկյան կայսրության մայրաքաղաքն էր, որ Տիգրան 2-րդը դարձրեց Հայկական կայսրության հարավային մայրաքաղաքը (հյուսիսային մայրաքաղաքը Արտաշատն էր), Ասորիքի կազմում էր նաեւ Դամասկոս քաղաքը,
  9. Փյունիկիան Բենիթոս (այժմ՝ Բեյրութ), Սիդոն, Տյուրոս եւ Պտոլեմայիս (Աքքո) քաղաքներով,

10.  Աղվանքը Կապաղակ մայրաքաղաքով,

11.  Քարթլին Մցխեթա մայրաքաղաքով:

Ք.ա. 94-66 թթ. Հայկական կայսրության մեջ գտնվում էր այն մոտ 900.000 քառ. կմ տարածքը, որն ընկած էր Կասպից ծովի հարավ-արեւմտյան ափերից մինչեւ Միջերկրական ծովի ամբողջ արեւելյան (բացառությամբ Հրեաստանի ափամերձ տարածքների) եւ հյուսիս-արեւելյան ափերն ու այնտեղից մինչեւ Սեւ ծովի հարավ-արեւելյան մերձափնյա մատույցներն ու այնտեղից մինչեւ Կովկասյան մեծ լեռնաշղթան:

2-րդ հանգրվանը

37 թ. կնքված Հռոմեա-պարթեւական պայմանագրով, նաեւ հայոց գահին նստած վրացի Միհրդատ դրածո թագավորի հայավնաս ու դավաճանամետ միջամտությամբ ու համաձայնությամբ Մեծ Հայաստանի Միջագետքի հատվածը մոտ 18.000 քառ. կմ տարածքով (Ամիդ, Միգդոնիա – Արվաստան, Ծավադեն – Տուր Աբդին երկրամասը) զիջվում է պարթեւներին, իսկ դրա փոխարեն վերջինիս համաձայնությամբ Մեծ Հայաստանի Գոդերձական սահմանապահ երկրամասը 4100 քառ. կմ տարածքով հանձնվում է Հռոմի «դաշնակից» Քարթլիին:

Մովսես Խորենացին պատմության այս դրվագը ներկայացնում է այսպես. «…բայց Երվանդը (վրացի Միհրդատը – Տ.Ս.) Վեսպասիանոսի եւ Տիտոսի թագավորության ժամանակ Միջագետքը Հռոմեացիներին թողնելով՝ նրանց իրեն թիկունք դարձրեց եւ այս կողմից այլեւս վտանգ չէր զգում: Այս ժամանակից սկսած Միջագետքի վրա վերացավ Հայոց իշխանությունը…»:

3-րդ հանգրվանը

63 թ. Պարթեւաստան-Մեծ Հայաստան երկյակը Հռանդայի մոտ հաղթեց Հռոմին իր արբանյակներով, այդ թվում Քարթլիով եւ արդյունքում Հռոմի եւ Պարթեւական պետություն միջեւ կնքվեց պայմնագիր, որով՝

  1. Հռոմը Մեծ Հայաստանի թագավոր ճանաչեց Պարթեւական պետության թագավոր Վաղարշակ 1-ինի եղբայր Տրդատին, հրաժարվելով այդ գահին իր դրածոներին նշանակելուց, բայց Տրդատ 1-ինը ձեւականորեն իր թագը պետք է ստանար Հռոմում անձամբ Ներոն կայսրե ձեռքից,
  2. Հռոմը Մեծ Հայաստանից հանեց իր բոլոր զորքերը:

63-րդ Հռանդայի պայմանագիրը գործնականում հայ – պարթեւական ուժի հաղթանակի արդյունքն էր, բայց ձեւականորեն պահպանվում էր Հոռմի հավակնոտ ու վերաբարձ կայսր Ներոնի հեղինակությունը, որի ուժով էլ Քարթլիի պետությունիկը հայ-պարթեւական հաղթանակած երկյակի կողմից չպատժվեց, ու հայկական Գոդերձական երկրամասը Մեծ Հայստանին չվերադարձվեց:

Անանիա Շիրակացու «Աշխարհացույց»-ում Գոդերձական երկրամասն այլեւս Մեծ Հայաստանի կազմում չի նշվում («Աշխարհացույց»-ում ներկայացվում է Մեծ Հայաստանի քարտեզը 37-387 թթ., 37 թ. Հռոմեա- պարթեւական պայմանագրից հետո առկա Մեծ Հայաստանի քաղաքական վարչական պատկերը):

4-րդ հանգրվանը

387 թ. Մեծ Հայաստանը բաժանվեց Իրանի եւ Հռոմի միջեւ, որով Մեծ Հայաստանի հողերի 4/5-ը կամ 80 տոկոսը անցավ Իրանին, իսկ 1/5-ը կամ 20 տոկոսը Հոռմի քաղաքական իրավասության տակ:

Գուգարք նահանգն անցավ Իրանի քաղաքական իրավասության տակ, բռնակցվելով նույնպես Իրանի քաղաքական իրավասության տակ գտնվող Վրաց մարզպանությանը:

Իրանն իրեն անցած Մեծ Հայաստանի տարածքները «տեղաբաշխեց» իր վարչա-տարածքային միավորներ Վրաց եւ Աղվանից մարզպանությունների եւ մինչեւ 428 թ. գոյատեւած հայոց Արշակունյաց թագավորության (428 թվականից՝ Հայոց մարզպանություն կամ Մարզպանական Հայաստան) միջեւ:

Իրանական պետության Հայկական մարզպանության (մինչեւ 428 թվականը Հայոց Արշակունյաց թագավորություն) կազմում էին՝

  1. Տուրուբերանի նահանգը – 25008 քառ. կմ,
  2. Մոկքի նահանգը – 2962 քառ. կմ,
  3. Վասպուրականի նահանգը – 40870 քառ. կմ,
  4. Սյունիքի նահանգը – 15237 քառ. կմ,
  5. Տայքի նահանգը – 10179 քառ. կմ,
  6. Այրարատի նահանգը – 40105 քառ. կմ,
  7. Գուգարքի նահանգի Տաշիր գավառի հարավային մասը, որը կոչվում էր Վերին Տաշիր (Փամբակ գետի հովիտը՝ Բամբակաձորը, այժմյան Վանաձոր քաղաքի վայրում եղած կենտրոնով) – 1075 քառ. կմ,

135436 քառ. կմ տարածք ուներ Հայկական մարզպանությունը, որը կազմում էր Մեծ Հայաստանի կեսը, կարեւորագույն մասը, ողնաշարը:

Իրանական պետության Աղվանից մարզպանության կազմի մեջ մտցվեցին՝

  1. Արցախի նահանգը – 11528 քառ. կմ,
  2. Ուտիքի նահանգը – 11315 քառ. կմ,
  3. Ռոտստակ գավառը – 3650 քառ. կմ,

Ընդամենը՝ 26493 քառ. կմ:

21000 քառ. կմ տարածք ունեցող Փայտակարանը եւ 11010 քառ. կմ տարածքով Պարսկահայքի նահանգները միացվել էին Իրանի մեկ այլ վարչա-տարածքային միավոր Ատրպատականին:

Իրանական պետության վարչա-տարածքային Վրաց մարզպանությանն է բռնակցվել Մեծ Հայաստանի Գուգարք նահանգն իր հետեւյալ գավառներով՝

  1. Ձորոփոր – 475 քառ. կմ,
  2. Կողբոփոր – 250 քառ. կմ,
  3. Ծոբոփոր – 450 քառ. կմ,
  4. Տաշիր – 2050 քառ. կմ,
  5. Թռեղք – 2190 քառ. կմ,
  6. Կանգարք – 305 քառ. կմ,
  7. Ջավախք Վերին – 2675 քառ. կմ,
  8. Արդահան – 2025 քառ. կմ,
  9. Կղարջք – 1280 քառ. կմ,

10.  Շավշեթ – 1045 քառ. կմ,

11.  Ջավախք Ներքին – 1400 քառ. կմ,

12.  Մանգլեացփոր – քառ. կմ,

13.  Քվիշափոր – 495 քառ. կմ,

14.  Բողնոփոր – 355 քառ. կմ,

15.  Պարվար – 375 քառ. կմ,

16.  Հունարակերտ (Խանցիխե) – 275 քառ. կմ:

Ընդամենը՝ 15690 քառ. կմ տարածք:

Ինչպես նշել ենք, Տաշիր գավառի հարավային 1075 քառ. կմ հատվածն ընդգրկող Վերին Տաշիրը չբռնակցվեց Իրանական պետության Վրաց մարզպանությանը, այն մնաց Հայկական մարզպանության կազմում: Հետեւաբար 387 թ. Իրանական պետության Վրաց մարզպանությանն է բռնակցվել Մեծ Հայաստանի Գուգարք նահանգի 16765 քառ. կմ տարածքից 15690 քառ. կմ-ը:

(Աղբյուրը՝ Տիգրան Ղեւոնդի Սահակյան, Մեծ Հայաստանի Գուգարք – Գոդերձան տարածաշրջանի քաղաքական եւ հոգեւոր – մշակութային ճակատագիրն ի սկզբանե մինչեւ 1980-ական թվականները, Երեւան, 2004):

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ

08.06.2011 թ.


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն