Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Քաղաքականություն

1920-ին Փարիզի կոնֆերանսը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը

Հունիս 25, 2011թ. 09:55

1919-ի սկզբին Փարիզում հրավիրվեց Հայ ազգային համագումար: Համագումարի կարևոր ձեռնարկներից մեկը եղավ «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ և նախապես պատրաստված ու 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ:

Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին` կրկնելով հուշագրի հիմնական պահանջները: Պատվիրակությանն ընդունեց (1919-ի ապրիլի 17-ին) նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար:

1920-ի հունվարի 19-ին Փարիզի կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:

(Հայկական Հարց Հանրագիտարան, Երևան, 1996, էջ 16)

ArmAr.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն