Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Տնտեսություն

Արցախում օրախնդիր է դարձել գյուղմեքենաների պակասը

Հունիս 24, 2011թ. 15:35

Հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայն հիմնականում բարոյապես մաշված է, իսկ նորը դեռ շատ սակավ  է, օրախնդիր է դարձել այդ մեքենաների  տեխզննության անհրաժեշտությունը։ Ներկայացնելով «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը՝ այդ մասին հաղորդեց գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հիմնավորմամբ՝ այդպիսով իսկ սեփականատիրոջը հնարավորություն է ընձեռվում զերծ մնալ ամենամյա տեխզննության նպատակով լրացուցիչ ծախսեր կատարելուց և մի շարք անհարմարություններից։ Այնուհետև պատասխանելով պատգամավորների հարցերին, նախարարը հանդես եկավ  լրացուցիչ պարզաբանումներով։

Օրինագծի վերաբերյալ դրական էր գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը։ Օրենքն ընդունվեց։

Գյուղատնտեսության տեխնիկայի ամենամյա տեխզննության պարտավորությունների վերացումը միևնույն ժամանակ, բնականաբար, պետք է  բացառի համապատասխան պետական տուրք վճարումը սեփականատիրոջ կողմից։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, նիստն այնուհետև քննարկեց «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնության հեղինակը՝ պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Արթուր  Թովմասյանը։

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն