Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հունիսի 25-ը Սուրբ Խոր Վիրապ վանքի ուխտի օրն է

Հունիս 24, 2011թ. 15:43

Հունիսի 25-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնելու է Սուրբ Գրիգոր Լուսավորչի` խոր վիրապից ելնելու տոնը, որը հռչակվել է Սուրբ Խոր Վիրապ վանքի ուխտի օր:
Այս առիթով Մայր Աթոռի Վանորեից տեսչությունը կազմակերպում է ուխտագնացություն: Առավոտյան 1030-ին Խոր Վիրապի վանք կտարվեն Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները, 1100-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Սուրբ մասունքներով մասնավոր օրհնության արարողություն:
Ս. Լուսավորչի մասունքները հավատացելոց խոնարհության համար վանքում կմնան մինչև նույն օրվա երեկոյան ժամերգության ավարտը՝ ժամը 1800:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն