Չավուշօղլուն պնդում է
Հունիս 25, 2011թ. 10:54
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը “Ազգ” օրաթերթի հարցին
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի նոր պնդումները, թե իբրեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգ, երեք կամ անգամ մեկ տարածքի վերադարձի վերաբերյալ:
Պատասխան. Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, եւ բնականաբար ո´չ հինգ, ո´չ երեք, ո´չ էլ նույնիսկ մեկ շրջանի վերադարձի մասին:
Հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն, որը նման է նաեւ այն ասածներին, թե իբր Չավուշօղլուն ջատագով չի հանդիսացել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձանժողովի վերակենդանացմանը, ինչի մասին հրապարակայնորեն ասել են ԵԽԽՎ մի շարք անդամներ, անգամ Ադրբեջանի պատվիրակները:












