Ադրբեջանի սև ցուցակում հայտնվեց նաև «Իզվեստիան»
Հուլիս 2, 2011թ. 15:13
Ադրբեջանը սև ցուցակ է մտցնելու «Իզվեստիա» թերթի թղթակցին, որին խմբագրությունը հանձնարարել էր ռեպորտաժ պատրաստել արցախյան հակամարտության մասին, տեղեկացրել են ԶԼՄ-ները: Թեև խմբագրությունն Ադրբեջանի արտգործնախարարությունից պաշտոնական գրություն չի ստացել, այդուհանդերձ թերթի գլխավոր խմբագիրն ասել է, թե պատրաստվում են բացատրություններ պահանջել ադրբեջանական կողմից և անել հնարավորը ռեպորտաժը պատրաստելու համար:
Նման միջադեպ էր գրանցվել նաև մայիսի վերջին, երբ Ադրբեջանն արգելել էր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի մուտքը Ադրբեջան այն բանից հետո, երբ Սերգեյ Բունտմանը հարցազրույց էր ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այդ ժամանակ Ադրբեջանը հայտարարել էր, թե Բունտմանը անօրինական այց էր կատարել:
ArmAr.am












