Գլխավոր » Genocide, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

«Դրական անտարբերությամբ վերաբերվեք Կնեսետում Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի քննարկմանը»

Հուլիս 2, 2011թ. 12:00

Levon-ArmAr.amԵրբեք պետք չէ ոգեւորվել, երբ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը որոշ պետությունների համար վերածվում է մահակի: Քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը խորհուրդ է տալիս դրական անտարբերությամբ վերաբերվել Կնեսետում Հայոց Ցեղասպանությանը վերաբերող Բանաձեւի քննարկմանը` չոգեւորվել եւ չհիասթափվել դրանից: «Սա իրենց խաղն է, իրենց հարցը»:  Այն, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում Իսրայելը առաջնորդվում է սեփական շահերով, կարծում է նաեւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: «Սրա նպատակը հիմնականում դպրոցներում Հայոց Ցեղասպանության դասավանդելու հետ կապված խնդիրն էր եւ, իհարկե, Թուրքիայի վրա ճնշում գործադրելն էր: Ո՞ր հարցում: Պաղեստինի անկախ երկիր ստեղծելու խնդիր գոյություն ունի, որի մայրաքաղաքն էլ Արեւելյան Երուսաղեմը պետք է լինի: Այս խնդիրը պաշտպանում է Թուրքիան իբրեւ իսլամամետ երկիր: Երկրների մեծ մասն էլ այսօր իրենց շահերի համար են քննարկում Հայոց Ցեղասպանության Բանաձեւը, դա փաստ է: Եվ ամեն երկիր, երբ որ խնդիրը հասնում է հարաբերություններին, իսկ այսօր ամենասուր հարցադրումներից մեկը հենց թուրք-իսրայելական այս խնդիրներին է վերաբերում, անմիջապես հայկական հարցը, Հայոց Ցեղասպանությունը մեջտեղ են բերում»: Էդիկ Մինասյանն, ի դեպ` այս համատեքստում հիշեցրեց, որ բոլորովին վերջերս Պաղեստինի ղեկավարներից այցելել էին նաեւ Ադրբեջան: «Իլհամ Ալիեւը նույնպես խոստացել է ճանաչելու Պաղեստինի անկախությունը, իսկ դրան հակառակ նույն Իսրայելը ԼՂ ճանաչման խնդիր է դրել, որոշակի տեղեկությունների համաձայն: Այլ կերպ ասած, սա վկայում է, որ իսրայելը սա օգտագործում է իր սեփական շահերի համար: Դա բնական է»: Ղարաբաղին վերաբերող Իսրայելի դիրքորոշումը ամենալավ ազդակն է ստուգելու` արդյո՞ք այդ պետությունը պատրաստ է արդեն ճանաչելու Հայոց Ցեղասպանության փաստը, կարծում է Լեւոն Շիրինյանը: Որպես ցեղասպանված ազգ հրեաները առաջինը պետք է ճանաչեին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, դա հուշում է բարոյականությունը, կարծում է Էդիկ Մինասյանը: Կարծիքը կիսում է նաեւ Լեւոն Շիրինյանը` ցեղասպանությունը մենաշներհելու Իսրայելի փորձերի մեջ կրկին շահ տեսնելով: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի համոզմամբ` այսօր Հայաստանը պետք է հստակ գիտակցի, որ այլ պեությունների ազգային պետական շահերից բխող եւ Հայաստանի ազգային պետական շահերին չհամապատասխանող քայլերին պետք է հակադարձենքնոր քաղաքականություն` Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: «Պատմաճանաչողական շրջանը Ցեղասպանության արդեն անցել է, հիմա գլխավորը պահանջատիրության խնդիրն է, որ մենք չպետք է վախենանք եւ այս հարցերը անպայման պետք է բարձրացնենք ոչ միայն Եվրախորհրդարանում, ոչ միայն Եվրոդատարաններում, եւ նյութական վնասի հարցը եւ տարածքային խնդիրները ամբողջության մեջ: Միջազգային իրավունքի տեսանկյունից դրա համար լավ պետք է մշակվի»: Վերադառնալով Կնեսետում հայոց Ցեղասպանության ճանաչման Բանաձեւի քննարկմանը նշենք, որ մի քանի օր առաջ այդ հարցի քննարկումը կրկին հետաձգվեց մինչեւ սեպտեմբեր, երբ նախագծի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն կտա Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողովը:


Դիտել Genocide, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն